Լուրեր
«Գոնե հիմա հասկացեք , որ Ադրբեջանի սուլթանին նորմալ համարելն ու հասարակութանը հեղափոխական ու հակահեղափոխական բաժանելը լավ տեղ չի տանելու». Շարմազանով
14.07.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարամազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ ժամանակին զգուշացնում էի,որ մեր Հայրենիքի սպառնալիքը պանթուրքիզմն է, որ Էրդողանն ու Ալիևը Բաքվում ռազմական շքերթ են կազմակերպում, որ անթույլատրելի է հրաժարվել Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի օրակարգերից Փաշինյանի իշխանությունն Ալիևին կառուցողական էր համարում,իսկ Արցախի հերոսներին դավադիր ուժեր`հասարակությանը բաժանելով սևերի և սպիտակների:
Գոնե հիմա հասկացեք , որ Ադրբեջանի սուլթանին նորմալ համարելն ու հասարակութանը հեղափոխական ու հակահեղափոխական բաժանելը լավ տեղ չի տանելու:
Հերիք է արտաքին սպառնալիքը թողած պայքարեք ընդդիմախոսների դեմ: Փառք մեր հերոսական բանակին:
Հայկը հաղթելու է Բելին»: