Լուրեր

«Մտքներովդ չանցնի հետ գնալ ու ջնջել ստատուսները». Հայկ Մամիջանյանը՝ իշխանությանը

13.07.2020

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշու՞մ եք, որ մեզ իշխանավորները ասում էին «Համավարակը պատերազմ է՝ համախմբվեք իշխանության շուրջ»։
Հիշու՞մ եք, որ ապրիլյանի հանձնաժողովը նշեց, որ սպառազինության, սննդի եւ այլ ապրանքների պակաս բանակում չի եղել ու փաստեց, որ «պետք է պարզել այդ ապատեղեկատվույթունը տարածողներին»։

Կարդացե՞լ եք մեր իշխանիկների այս երկու օրերի պաթոսախեղդ գրառումները։
Այսօրվանից սկսած ներկայացնելու եմ իմքայլականների 2016-ին արված գրառումները, որ բոլորս տեսնենք ազգային անվտանգության հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքող ընդդիմության եւ ՀՀԿ-ի տարբերությունը։ Մենք մեր բանակին անկախ ներքաղաքական օրակարգից գովում ենք, որովհետեւ ՄԵՐն է, իսկ դուք պահի շահի համար ամեն ինչ ու բոլորին կծախեք։
Սկսենք պատերազմից մի քանի օր հետո իշխանափոխության կոչեր անող ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանից, ապատեղեկատվություն տարածող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանից եւ ՄՈՆԱԿՈ-ից ՌԴ նախագահին «ոչմիթիզական» կոչեր անող կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից։

Հ.Գ.
Մտքներովդ չանցնի հետ գնալ ու ջնջել ստատուսները՝ մինչեւ այս հրապարակումը բոլորը արխիվացված են։

Փառք հայոց բանակին՝ զինվորից մինչեւ սպա։ Ինչպես բազմիցս ասել եմ՝ ցանկացած ծառայած տղա ինձանից ավելի շատ բան է տվել պետությանը»:

 

04C1E8A2-4199-466D-9C4D-62E75558C3B6

 

A4D9053F-D55A-492B-9CD1-01FA49F0D961

A5DC7C71-ED2F-4FA5-B4E9-F03C73A28D1C

81C49B6A-07D6-4831-94A0-37512E476FE9

← Վերադառնալ ցուցակին