Լուրեր

«Ինձ համար ցավ է եկեղեցուն խնդրողի դերում տեսնելը…»․ Աշոտյան

09.07.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կրկնում եմ՝ կրթության ոլորտի ապազգայնացման ծրագրերի մեջ մի փնտրեք կրթական հիմնավորումներ, մասնագիտական նպատակահարմարություն, ոլորտային քաղաքականություն։

Ձեզ կհրամցնեն տեխնոկրատական լոլոների ծաղկեփունջ՝ քողարկելու համար բուն ստոր նպատակները։

Այն, ինչ անում են կրթության համակարգի միջոցով, ազգային ինքնության դեմ մարտնչող, կոսմոպոլիտ-անհայրենիքների շարունակական դիվերսիաների նոր փորձեր են։

 Իսկ որոշ եկեղեցականների պահվածքն այս հարցով տարակուսելի է։ Հրեշին մի համոզեք, որ 2018-ին իր կողմից եք եղել, մի փորձեք նրա հետ սիրախաղ տանել, նա դրանից միայն էլ ավելի է «ոգեւորվում»։

Ձեր եւ եկեղեցու պատիվը շատ ավելի բարձր է։

Ցավ է ինձ համար եկեղեցուն խնդրողի դերում տեսնելը…»։

← Վերադառնալ ցուցակին