Լուրեր

«Հատկապես զինծառայողները՝ պետք է զերծ մնան սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից». Արտակ Զաքարյան

06.07.2020

ՀՀ Պաշտպանության  նախկին փոխնախարար  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս խնդիրը շատ երկար ժամանակ, համացանցային տիրույթում, մեր տեղեկավական անվտանգության հարցերից մեկն է։ Համացանցը ցավոք միշտ չէ, որ ստերիլ է անցանկալի շփումներից, ինչից փորձում են օգտվել վիրտուալ տարածքում ծվարած հակառակորդի աչքերն ու ականջները։

Անհրաժեշտ է զերծ մնալ չճշտված ու չստուգված մարդկանց հետ որևէ տիպի գրագրությունից։

Հատկապես զինծառայողները՝ պետք է զերծ մնան սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից և զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր քննարկելուց»:

← Վերադառնալ ցուցակին