Լուրեր
Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյանը՝ Հրանտ Նազարյանին ՍԴ շենք մտնել չթույլատրելու մասին
04.07.2020
Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով՝ ոստիկանության պարզաբանմանը՝ ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին ՍԴ շենք մտնել չթույլատրելուն:
«Խնդիրը շատ ավելի խորն է՝ Սահմանադրության կոպիտ ոտնահարումն է. Սակայն, անգամ եթե մի կողմ դնենք Սահմանադրության կոպիտ ոտնահարումը, այս պահի դրությամբ Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատահական չէ, որ անգամ «Իմ քայլ»-ը գիտակցեց խնդիրը և Սահմանադրության լուրջ խախտում կատարելուց հետո հասկացան, որ պետք է շտկումներ կատարեն Սահմանդրական օրենքում։
«Այսինքն իրենք ընդունեցին, որ իրենք լուրջ խնդիր ունեն նաև Սահմանդրական օրենքի հետ և այդ պահին, երբ այդ օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել, փաստորեն թույլ չտալ մտնել դատավորին ՍԴ շենք, սա ուղղակիրոեն քրեական օրենսգրքով հետապնդվող արարք կատարել է նշանակում»,-ասաց նա և նշեց, որ Հրանտ Նազարյանը միանշանակ կարող է մտնել շենք:
«Արդարատության իրականացմանը խոչընդոտելը առանձին քրեական հոդված է՝ քրեական օրենսգրքի 332 հոդվածը, ընդ որում արդադատության իրականացման խոչընդոտելը նշանակում է՝ դատավորին թույլ չտալ որևէ գործողություն կատարել: Իսկ այս դեպքում ունենք իրավիճակ, երբ դատավորը, ով իր կարգվիճակից զրկված չէ, ցանկանում է կատարել իր լիազորությունները, այդ թվում՝ մտնել այդ տարածք, որը իր աշխատանքի, լիազորությունների իրականացման համար է նախատեսված:
Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում պարոն Նազարյանը պետք է դիմի դատախազությանը՝ պահանջելով հարուցել քրեական գործ, իսկ եթե այդ քրեական գործի հարուցումը մերժվի, դա կլինի ակնհայտ ապօրինի և այն անձիք, ովքեր կմերժեն քրեական գործի հարուցումը ևս կանգնելու են պատասխանատվության առաջ»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ Ոստիկանության գործողությունները ցույց են տալիս, որ խոսքը զուտ քաղաքական գործընթացի մասին է, որը որևէ աղերս չունի իրավունքի և արդարության հետ:
Հիշեցնենք, որ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, ըստ որի՝ 2.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և 26. 06. 2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է։
tert.am