Լուրեր

«Դե հիմա Նիկոլի «85%-ոց» վարկանիշի մումիան ֆորմալինից հանեք, փռեք արևի տակ ու թողեք իր բնական ճանապարհով նեխի». Աշոտյան

03.07.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Սոցհարցումային հաճույքաճղտիկ ապրող նիկոլական քարոզչամեքենային հիշեցնեմ նույն կենտրոնի արված հետազոտական վերջին տվյալները ժողովրդի վիճակի մասին:

Համաճարակի ընթացքում բնակչության 68%-ի սոցիալ-տնտեսական վիճակը վատացել է:

Բնակչության 61%-ը չի ստացել պետական որևէ աջակցություն:

Հարցվածների մոտ 1/3-ը գործազուրկ է դարձել համավարակի ընթացքում:

Դե հիմա Նիկոլի «85%-ոց» վարկանիշի մումիան ֆորմալինից հանեք, փռեք արևի տակ ու թողեք իր բնական ճանապարհով նեխի»:

← Վերադառնալ ցուցակին