Լուրեր

«Տղերքը ոտքից-գլուխ կրիմինալի մեջ խրված իրենցն առաջ են տանում». Մարգարիտ Եսայան

01.07.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արմեն Սարգսյանը ասաց չի ստորագրելու, չի ստորագրելու ԱԺ-ի հերթական հակասահմանադրական օրենքը, եւ՝ ի՞նչ՝ ստորագրի-չստորագրի, իսկ ո՞վ է նրան բանի տեղ դնում, տղերքը ոտքից-գլուխ կրիմինալի մեջ խրված իրենցն առաջ են տանում եւ այսպես փաթեթային էլ ընկնելու են համապատասխան կեղտի մեջ, իրենք՝ իրենց արտաթորած․․.Իսկ Սարգսյան Արմենը վստահ եմ, մեկ էլ կտեսնենք, թռել է հոպլա, դեպի տիեզերք եւ այլեւս չի վերադարձել․․

Նրան՝ ի՞նչ հայն ու Հայաստանը․․․Եվ իր հետ կտանի բարաթը, որը այդպես էլ Նիկոլը չտեսավ․․Հա ես ինձ մեղավոր զգում եմ, որ նրան ՀՀ նախագահի պաշտոնի համար քվեարկել եմ․․Մեղավոր եմ․․.

Իսկ ԱԺ պատգամավորի, նախարարի եւ այլ պաշտոններ զավթածներին շատ շուտով ոչինչ չի փրկելու․․Հիմա, ձեռքերը շփելով, մանկամիտի երջանկությամբ աչուկները ճպճպացնելով սրանք իրար հետեւից օրենք ու Սահմանադրություն են խախտում, հիվանդ մարմնով եւ հիվանդ հոգով գնում են ԱԺ դահլիճում նստում եւ հրճվում իրենց հակաօրինականությունների աճի վրա, ցինիկաբար քշում են իրենց էշը եւ ոչ մեկը նրանցից, ոչ մեկը չի ուզում նկատել, որ էշն այդ արդեն սատկած է, եւ հենց այդ էշություններն են իրենց արդեն ուղեկցում կառափնարան․․․

Մեր օրերը շատ նման են «խնջույք՝ժանտախտի պահին» վիճակի․․Մարդիկ ուժասպառ են, հուսահատ, մարդիկ հիվանդանում են, մահանում, իսկ առողջապահության նախարարը հրճվում է այդ թվերով, չի թաքցնում, որ հրճվում է, ֆաշիստական սառնասրտությամբ, իսկ դուք գնացեք հիվանդանոցներ եւ տեսեք հուսահատ եւ հիվանդ մարդկանց,նրանք ՀՀ քաղաքացի են, հիվանդ, անփող եւ վախեցած, իսկ Նիկոլը լրիվ քաջնազարության դերի մեջ իրեն գտել է, օրենքները մեկը մյուսի հետեւից սրանք դակում են երեք կոպեկանոց տրամվայի տոմսի պես․․․Սրանք արդեն չափն անցած են․․․․

Փողոցներում մարդկանց բառացիորեն պառկեցնում են ասֆալտին, տուգանում են եւ ստորացնում, եւ ինչ-որ խամաճիկ իրեն իրավունք է վերապահում ասել՝ դե, կրեք էլի էդ դիմակը․․Այդ խամաճիկը շատ լավ գիտի, որ հարցը ամենեւին էլ դիմակը չէ, հարցը մարդկանց մեջ վախի մթնոլորտը ամրացնելն է․․․Բայց եւ չեն հասկանում սրանք, այս անհայրենիք «Բ»-ի տղերքը, որ ստորացվող քաղաքացուն ոչինչ չի վախեցնում այլեւս․․.

Այդ քաղաքացին մնացել է անգործ՝ 40 եւ ավելի տոկոս գործազրկությունն արդեն ռեալ փաստ է, դատարկ գրպանները արդեն ահասարռուռ են, երեխաները, որ ամբողջ կես տարի զրկվեցին կենդանի շփումներից, արդեն ահասարսուռ են, ծերերը, որ վախենում են հազալ ու փռշտալ, որովհետեւ տնեցիք սարսափում են այդ հազից, բոլոր սրճարան-ռեստորանները մահվան պես դատարկ են ու լքված, բոլոր խանութները եւ մոլերը սարսափազդու լքված են․․․

Չշարունակեմ, որովհետեւ դա բոլորդ եք տեսնում․․․Եվ այս ժանտախտը դեռ չի ավարտվում, գիտե՞ք ինչու, որովհետեւ էս տղաները, իշխանությունը Հայաստանում զավթած այս օտարների խումբը չի ուզում, որ ժանտախտն ավարտվի․․Սրանք ընկել են իրենց մոր փորը, սրանք տարիներ շարունակ փաբերում եւ այլ գիշերային մաֆքլաբներում մտմտացել են այս արհավիրքը, եւ անկեղծորեն խոստովանել են, չէ՞, որ «Համավարակի շանսը» իրենք շատ լավ են օգտագործելու․․Ահա, օգտագործում են եւ ՍԴ-ի շուրջ այս ամբողջ լաչառությունը հար եւ նման է հոկտեմբերի 2-ի գիշերային լաչառությանը․․․Սրանք ձեռագիր էլ չունեն, նույն ագռավի ճանկերն են, որ խրել են մեր երկրի, մեր պետության, մեր քաղաքացիների մարմնի մեջ եւ հոշոտում են․․․

Սրանք հարցերը լուծել կարող է միայն եւ միայն նույն ժողովուրդը, որը միամտաբար ինչ-որ պահի սրանց հավատաց․․Հիմա, հիասթափությունը գագաթնակետին է եւ եթե շուտով սրանց կանգնեցնեն պատի տակ եւ հատիկ-հատիկ գնդակահարեն, ես ոչ մի կաթիլ արցունք չունեմ սրանց համար․․․»:

← Վերադառնալ ցուցակին