Լուրեր

«Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները մի պատմական օրինակով կարող են բնութագրվել». Աշոտյան

01.07.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն  Աշոտյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.

«Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները մի պատմական օրինակով կարող են բնութագրվել։

Երբ ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը Վիետնամական պատերազմի ժամանակ հայտարարեց, որ պետք է նախ տիրանալ հակառակորդների ուղեղներին ու սրտերին, Ամերիկայի բարձրաստիճան զինվորականները կեսկատակ ասում էին, որ «հակառակորդների ուղեղներն ու սրտերը գրավելու կարիք չկա, երբ մենք նրանց գոտկատեղից ներքեւ գտնվող մի շատ կոնկրետ ու ցավոտ տեղից բռնել ենք»։

Դա, իհարկե, չի ազատում Արմեն Սարգսյանին շատ հստակ մեղքերից, մանավանդ, որ ըստ իր քաղաքական պահվածքի, այս օրինակում նկարագրվածն իրեն առանձնապես չպիտի ցավացներ։

#танцору_давно_ничего_не_мешает»:

← Վերադառնալ ցուցակին