Լուրեր

«Ընդունեք ջերմ շնորհավորանքներս ուղղված պետական գործչին, անմնացորդ իր ազգային իղձերին նվիրված և հարգարժան մարդուն». Կարեն Ավագյանը՝ Սերժ Սարգսյանին

30.06.2020

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Երկար տարիներ Ձեր նվիրյալ ծառայությունը մեր երկու պետականությունների շահերի աննահանջ պաշտպանությանը, Ձեր անվերապահ սերն ու նվիրումը մեր ազգայինի առաջ մղմանը մշտապես առիթ է եղել հպարտություն և անասելի ամրություն զգալու համար։
 
Դրանք մշտապես զուգահեռվում են Ձեր մարդկային հատկանիշների՝ խոհեմության, իմաստության և արդարամտության հետ։
Ժամանակն, այս դեպքում, միայն ի նպաստ է աշխատում Ձեր ներդրած ջանքերի իրական գինն ու պատվով կրած Ձեր պատասխանատվության ծանրության իրական աստիճանն ամբողջությամբ ընկալելու և հասանելի դարձնելու ուղղությամբ։
 
Հարգելի՛ պարոն Նախագահ,
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս ուղղված պետական գործչին, անմնացորդ իր ազգային իղձերին նվիրված և հարգարժան մարդուն։
 
Սրտանց մաղթում եմ Ձեզ, քաջ առողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք։
Շնորհավոր, պարոն Նախագահ»։

← Վերադառնալ ցուցակին