Լուրեր

«Ճակատագրական պահին երկիրդ անտեր ու առանց գերագույն հրամանատարի չի մնա». Կարինե Աճեմյան

30.06.2020

ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ շատ է ասելիքը ու չեն բավարարում խոսքերը, երբ բոլոր մտահոգություններդ փարատվում են, որովհետև վստահ ես, որ ճակատագրական պահին երկիրդ անտեր ու առանց գերագույն հրամանատարի չի մնա....

Երբ տարիների ընթացքում իրենից սովորել ես ավելի համբերատար, հանդուրժող ու ներողամիտ լինել, երբ նույնիսկ ամենածանր ու դաժան պահերին քո առջև կանգնած է մեծ և ուժեղ մարդ, ում հոգում տեղ չկա ոչ ատելության և ոչ էլ չարության համար, երբ մեծահոգաբար սխալը որպես թուլություն արդարացնում է, որ կարողանա ներել:

Շնորհավոր ծնունդդ, սիրելի ՆԱԽԱԳԱՀ: Ուժ, կորով և առողջություն եմ մաղթում»:

← Վերադառնալ ցուցակին