Լուրեր
«Ո՞վ է խանգարել Նիկոլին այս երկու տարվա ընթացքում միլիոնների ներդրումներ բերել». Շարմազնով
30.06.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ո՞վ է խանգարել Նիկոլին այս երկու տարվա ընթացքում միլիոնների ներդրումներ բերել, Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնել, զգալիորեն բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը։
Շատ ավելի իրական է բաժանումը ազգային և ապազգային ուժերի։
Իրական ջրբաժանը մեր օրերում անցնում է Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանողների և նրա վրա ցեխ շպրտողների, Արցախը պաշտպանողների և Ալիևին կառուցողական գործիչ համարողների, հայ ավանդական ընտանիքի արժեքները կրողների և ԼԳԲՏ համայնքի հակաարժեքներն արմատավորողների միջև»: