Լուրեր

«Անգամ ծուռ հայելիների աշխարհում, ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն բանից». Արտակ Զաքարյան

30.06.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անուրանալի է Արցախի հերոսի, ՀՀ երրորդ նախագահի ծանրակշիռ ավանդը Արցախյան ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության կերտման ու կայացման, Արցախի և Հայաստանի պաշտպանունակության զարգացման գործում:

Սերժ Սարգսյանի մարդկային առաքինությունները, անցած ուղին, հայրենիքին նվիրումն ու պետականաստեղծ գործունությունը լավագույն օրինակներից մեկն է ազգային-պետական գործչի համար:
Որքան էլ, որ ժամանակի հայելին շեղի իրականության պատկերները, միևնույն է, անգամ ծուռ հայելիների աշխարհում, ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն բանից, և միայն նրանցից է կախված ազգի ու պետության հետագիծը։

Պարոն Նախագահ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան տոնի առթիվ, քաջառողջություն և ամենայն բարիք եմ մաղթում:
Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»:

← Վերադառնալ ցուցակին