Լուրեր
Պարզ է, որ մոտ 600 ընդհատված կյանք Նիկոլ Փաշինյանի խղճին է, հազարավոր խեղված ճակատագերն իր վրա են․ Արմեն Աշոտյանը՝ կարանտինի քաղաքական նպատակների մասին
29.06.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետի ճեպազրույցին և այս առիթով գրել է․
«Մեր մոտեցումն է՝ կարանտին առանց կարանտինի», - այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ ստելով:
Քանզի մեզ մոտ ոչ թե կարանտին առանց կարանտինի է, այլ արտակարգ դրություն առանց կարանտինի, ինչը նշանակում է արտակարգ դրության գոյության բացառապես քաղաքական նպատակահարմարություն, ուրիշ ոչինչ:
Ինչքան ուզում է, թող դայլալյլի, մեկ է, արդեն պարզ է, որ մոտ 600 ընդհատված կյանք իր խղճին է, հազարավոր խեղված ճակատագերր իր վրա են, հարյուր հազարավոր մարդկանց սովն ու չքավորությունը իր անկուշտ քաղաքական բկին են կանգնելու»: