Լուրեր

«Իրականում համաճարակը բուն է դրել Հայաստանում բացառապես մեկ մարդու շնորհիվ եւ այդ մեկ մարդը հենց Նիկոլն է». Արմեն Աշոտյան

25.06.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Կորոնավիրուսային հիվանդացության ռեկորդային ցուցանիշների ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղավորներ փնտրել։
 
Այս անգամ մեղավոր են կարգվում լրատվամիջոցները եւ ազատ խոսքը։
 
Ակնհայտ մանիպուլյատիվ եւ ստահոդ հիմնավորումներով նա կրկին թիրախավորեց չորրորդ իշխանությանը, երրորդ՝ դատական իշխանության ուզուրպացիան դեռեւս չմարսած։
 
Իրականում համաճարակը բուն է դրել Հայաստանում բացառապես մեկ մարդու շնորհիվ եւ այդ մեկ մարդը հենց Նիկոլն է։
 
Իդեպ, հուլիսի 1-ից Եվրոպական Միությունը բացում է իր արտաքին սահմանները մոտ 50 երկրների համար։ Չզարմանաք, որ Հայաստանը չլինի այդ ցանկում որպես կորոնավիրուսային ջերմոց»։

← Վերադառնալ ցուցակին