Լուրեր
Արձանագրեք, որ ԼՀԿ-ն պաշտոնապես դարձավ Նիկոլի երկրորդ կուսակցությունը. Արմեն Աշոտյան
24.06.2020
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տարիներ առաջ երկուսին էլ լավ ճանաչող մեկն ինձ համոզում էր, որ Էդմոնը Նիկոլից վտանգավոր է։
Ճիշտ ասեմ, չհավատացի, որովհետեւ դժվարությամբ էի պատկերացնում Նիկոլից ավելի վտանգավոր հատկանիշներով որեւէ քաղաքական գործիչ։
Այսօր վերջնականապես համոզվեցի, որ արժեքներից, սկզբունքներից, իդեալներից մեծ-մեծ խոսացող քաղաքական ուժն իր ղեկավարի «շնորհիվ» ընդամենը Նիկոլի քաղաքական խաղի արանքում պետությունը փուռը տվող, խորհրդարան պետպատվերով ներմուծված տրոյական ձի էր։
Արձանագրեք, որ ԼՀԿ-ն պաշտոնապես դարձավ Նիկոլի երկրորդ կուսակցությունը»: