Լուրեր
«ԼՀԿ-ն երեկ փորձում էր իրավական փաթեթավորման քաղաքական աճպարարություն անել». Արմեն Աշոտյան
23.06.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն ինչ շատ հստակ է: ԱԺ-ն երեկ ընդունեց հակասահմանադրական փաթեթներ, ուզուրպացնելով իշխանությունը:
ԱԺ-ի ոչ իշխանական խմբակցություններից ԲՀԿ-ն հստակ դիրքավորվեց որպես իրական ընդդիմություն:
ԼՀԿ-ն երեկ փորձում էր իրավական փաթեթավորման քաղաքական աճպարարություն անել:
Դավիթ Հարությունյանը նույնպես շատ հստակ ցույց է տալիս, որ ՍԴ դիմելու խնդիրը իրավական որևէ խոչընդոտ չունի, մնում է կայացնել քաղաքական որոշում՝ Նիկոլի հիստերիկ հեղաշրջման մասնակից ու համապատասխանատուն ես, թե՞ ունես իրական սկզբունքներ, որոնց հիմքում երկրի ապագան է:
Տեսնենք, բան չմնաց»: