Լուրեր

«Հերթական անգամ Փաշինյանը նեղ խունտայական շահը ավելի բարձր դասեց, քան արտաքին քաղաքականության օրակարգը». Հայկ Մամիջանյան

22.06.2020

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Բոլորիս համար հարց էր, թե ինչու՞ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա՝ զորահանդեսի։
Բազմաթիվ հավանական պատճառներից մեկը այն է, որ Փաշինյանը չի վստահում իր պառլամենտական թիմին։ Հիշեք հանրաքվեի հայտարարման եւ ՍԴ-ի հետ կապված մյուս հակասահմանադրական նախաձեռնությունները.
1. Նույնիսկ պառլամենտ-մսուրի անդամները չէին համաձայնվել «հեղինակել» օրենսդրական նախաձեռնությունը ու Փաշինյանը ստիպված էր իր ազգականներին ներառել համահեղինակների ցանկում՝ հավանաբար մնացածը ասել էին «ինչի՞ պիտի մենք տարիներ անց դատվենք, իսկ իրենք՝ ոչ»:
2. Հետո Փաշինյանը անձամբ ներկա գտնվեց լիագումար նիստին ու «քանոնը ձեռքին» հետեւում էր, որ հանկարծ «մատիկները սխալ кнопка չսեղմեն»:
 
Հերթական անգամ Փաշինյանը նեղ խունտայական շահը ավելի բարձր դասեց, քան արտաքին քաղաքականության օրակարգը։
 
Փաշինյանը վախենում է (երկիրը չլքել, անվտանգությունը ուժեղացնել եւ այլն) ու ճիշտ է անում։
 
Ասում են՝ «բոշեն փաշա չի դառնա»։ Ճիշտ են ասում, բայց Փաշինյանը դառնում է բռնապետ-փաշա։
 
Հ.Գ.
Էլի եմ ասում. եթե «Անասնաֆերմա», «1984» գրքերը չեք կարդացեք՝ էլ մի կարդացեք։ Ձեզ արդեն «Նահապետի աշունը» պետք կգա...»:

← Վերադառնալ ցուցակին