Լուրեր

«Այսօր ձեզանից է կախված՝ մեր երեխաները կապրեն բացարձակ միապետության պայմաններում, թե ոչ». Շարմազանով

22.06.2020

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հայաստանը կդառնա՞ բացարձակ միապետություն, թե՞ կշարունակի պայքարել ժողովրդավարական արժեքների հաստատման համար, կախված է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:
 
ԲՀԿ-ն արդեն նախաձեռնել է ստորագրահավաք, գնդակը ԼՀԿ-ի կիսադաշտում է:
 
Հայրենիքի ապագան ձեր ձեռքերում է, տիկնայք և պարոնայք:
 
Այսօր ձեզանից է կախված՝ մեր երեխաները կապրեն բացարձակ միապետության պայմաններում, թե ոչ:
 
Մնացածը լիրիկա է:
 
Վիճակը նետված է, ժամանակն է անցնել Ռուբիկոնը»:

← Վերադառնալ ցուցակին