Լուրեր
«Անկարողների կառավարության տխուր պատկերը». Էդուարդ Շարմազանով
22.06.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անկարողների կառավարության տխուր պատկերը։
Հայաստանը 1 միլիոն բնակչին ընկած մահերի թվով առաջատարն է տարածաշրջանում։
Հունիսի 21-ի տվյալներով 1միլիոն բնակչի հաշվարկով Հայաստանում գրանցվել է 118 մահ, Ադրբեջանում՝ 15, իսկ Վրաստանում՝ ընդամենը 4։
Միայն թե չասեք, թե ադրբեջանցիներն ու վրացիները մեզանից կարգապահ են։
Պատասխանատուն անկարողների կառավարությունն է՝ Նիկոլի գլխավորությամբ»։