Լուրեր
«Արցախի նախագահը չպիտի հոգով Նիկոլի մարզպետ լինի». Արմեն Աշոտյան
21.06.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի նախագահը պիտի մտածի ոչ թե իր պաշտոնի, այլ երկրի մասին։
Արցախի նախագահը պետք է չթաքնվի իր ռազմավարական պաշտոնի հետեւում ու կարծի թե սթից-մթից կարա խոսի։
Արցախի նախագահը չպիտի հոգով Նիկոլի մարզպետ լինի, այլ սեփական պետական ինքնությունն ունենա։
Արցախի նախագահն իր կյանքի պատվաբեր անցյալը չպետք է զոհաբերի հանուն կամովին ստանձվող անպատվաբեր ներկայի։
Արցախի նախագահը միլիոնավոր հայերիս համար պետք է Արցախի Նախագահ դառնա։
#խելքի_արի_քանի_ուշ_չէ»: