Լուրեր

«Երեկ մեծ աժիոտաժ առաջացրեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը». Աշոտյան

18.06.2020

ՀՀԿ փոխնսխագահ Արմեն  Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ մեծ աժիոտաժ առաջացրեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը եւ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի գնահատականները Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումներին։

Եվրոպական ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքի ղեկավարի կողմից արված շեշտադրումները, ի թիվս այլ նրբերանգների, ընդգծում են նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի ներքո լոկալ պոպուլիստների բռնատիրական ջանքերը միջազգային հանրության առջեւ աննկատ եւ անհետեւանք անցնել չեն կարող։

Երեկ ուշ երեկոյան Դոնալդ Տուսկի կողմից տարածված հատուկ պաշտոնական հայտարարության մեջ նա անդրադարձ կատարեց նաեւ Արցախյան հակամարտության կարգավորմանը, ընդգծելով, որ ԵԺԿ-ն վերահաստատում է իր համապարփակ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ կարգավորման հիմնարար սկզբունքներին։

Հիշեցնեմ, որ Եվրոպական խորհրդարանի երեք պաշտոնյաների սկանդալային հայտարարությունից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրի առնչությամբ պաշտոնական նամակով դիմել էր Դոնալդ Տուսկին։

Այսպիսին է լինում երկրի շահերից բխող եւ իրական արտաքին քաղաքականությունը»:

← Վերադառնալ ցուցակին