Լուրեր

«Հիմա, միայն ուղտը չի կարող չնկատել». Մարգարիտ Եսայան

15.06.2020

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, ոստիկանի աշխատանքի որակը ուղիղ կապված է երկրի վարչապետի եւ քաղաքացիների հարաբերությունների հետ։ Յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է ընկալի որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ»,- Նիկոլ Փաշինյան․13․06․2020 ՀՀ նոր ոստիկանապետին ներկայացնող ելույթում․․․
ՀՀ Ոստիկանությունը 14․06․2020-ին անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, բռնություններ իրականացրեց ինչպես քաղաքացիների, այնպես էլ ԱԺ պատգամավորների նկատմամբ․․Ձերբակալվեց 250-ից ավելի քաղաքացի․․․Ոստիկան-քաղաքացի, ըստ վերը ներկայացված
խոսքի՝ վարչապետ-քաղաքացի, շփումները երեկ տեսանք ուղիղ հեռարձակումների շնորհիվ, կին պատգամավորուհիների եւ իրավապաշտպանի նկատմամբ գործողությունները տեսանք բոլորս, ուղիղ եթերում․․․Հիմա, միայն ուղտը չի կարող չնկատել, որ, երեկվա ՝ ոստիկան-քաղաքացի շփումները ՀՀ վարչապետ-քաղաքացի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական» շփումներ էին։ Վարչապետ Փաշինյանը օրը ցերեկով, մայրաքաղաքի կենտրոնում ի տես աշխարհի, ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների եւ՝ պատգամավորուհիների, ինչու՝ոչ, նաեւ որոշ պատգամավորների նկատմամբ․․․Եւս մեկ հիշեցում․ «Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ կետի համաձայն ոստիկանությունը իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»։

Այս հիշեցումը նույնպես Նիկոլ Փաշինյանից է՝2015, ընդդիմադիր Նիկոլ․․.
Հ․Գ․Մարդը եւ կենդանին տարբերվում են հիշողությամբ․․․»:

← Վերադառնալ ցուցակին