Լուրեր
«Երեք առաջարկ Արարատ Միրզոյանին». Արտակ Զաքարյան
14.06.2020
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեք առաջարկ Արարատ Միրզոյանին
Երկուշաբթի՝ հունիսի 15-ին, տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար տեսակոնֆերանսը՝ խորհդարանների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀԱՊԿ անդամ պետություններում ստեղծված իրավիճակի քննարկումն ու համագործակցության հարցերն են լինելու։
Նախ բարձրացրեք ՀԱՊԿ երկրների խորհրդարանների անունից համատեղ հայտարարություն ընդունելու հարցը, որը կվերաբերի ՀԱՊԿ պատասխանատվության տարածքում, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով, մինչ COVID 19 համավարակի հետևանքների լիարժեք վերացումը, ցանկացած տիպի սահմանային ոտնձգություն կամ բնակավայրերի գնդակոծություն, ՀԱՊԿ ԽՎ-ի (կամ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի) կողմից գնահատվելու է որպես ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ իրագործվող ագրեսիա։ Սա արտակարգ իրավիճակների պարագայում՝ առաջին հերթին հումանիտար նշանակության հարց է։ Դուխով բարձրացրեք, որովհետև մերժումը կամ անտեսումը ուղակի չի հասկացվի, և չի բխում կազմակերպության շահերից։
Երկրորդը՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անունից ընդունեք համատեղ հայտարարություն՝ ուղղված անդամ պետությունների կառավարություններին։ Դիտարկելով կորոնավիրուսային համավարակը, որպես երկրների ազգային անվտանգությանը հանդիսացող սպառնալիք, անդամ երկրների հավաքական անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով, համավարակի առաջին ալիքի փորձն ու առկա սպառնալիքները հաշվի առնելով ՝ անհրաժեշտ է շատ արագ մշակել համավարակի երկրորդ ալիքին դիմագրավելու ՀԱՊԿ անդամ երկրների կառավարությունների համատեղ գործողությունների ծրագիր։ ՀԱՊԿ-ը պատասխանատու է իր տարածքում անվտանգային բոլոր տիպի խնդիրներին արագ արձագանքելու՝ այդ թվում նաև բնակչության կենսաբանական անվտանգության ապահովման հարցերում։
Երրորդ առաջարկը կապ չունի ՀԱՊԿ ԽՎ հետ։ Այս կառավարությունը ձախողված է, իրենք էլ են մեղք, երկիրն էլ։ Ազատեք նրանց այդ ծանր ու դժվարին պարտականություններից»։