Լուրեր

«Ձեզ հետ եմ, պինդ կացեք». Մարգարիտ Եսայան

14.06.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իվետա Տոնոյան, Նաիրա Զոհրաբյան, Շաքե Իսայան, Կարինե Պողոսյան, ձեզ հետ եմ, պինդ կացեք․․.

Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում եւ բերման է ենթարկում խաղաղ ցուցարարներին, ուժ է կիրառում անգամ պատգամավորների, հատկապես՝ կին պատգամավորների նկատմամբ։    

Խստորեն դատապարտում եմ կին պատգամավորների նկատմամբ իրականացվող գործողությունները՝ Իվետա Տոնոյան, Նաիրա Զոհրաբյան, Շաքե Իսայան, Կարինե Պողոսյան, ձեզ հետ եմ, պինդ կացեք․․.դատապարտում եմ այսօր կատարվող բռնությունները եւ պահանջում եմ, որ ՄԻՊ-ը, Հայաստանում գործող միջազգային կառույցները, դեսպանատները եւ մարդու իրավունքներով զբաղվող այլ կառույցներ, ինչպես նաեւ քաղաքական ուժերը չլռեն եւ ասեն իրենց խոսքը, Հայաստանում այս պահին տեղի են ունենում խայտառակ բռնի գործողություններ․․.»:

← Վերադառնալ ցուցակին