ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, ցույց է տալիս, որ մենք գործ ունենք այն շղթայի հետ, որտեղ գործում է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու ընդամենը մեկ սխեմա։
«Այսօր հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ քաղաքական հետապնդումներից, ռեպրեսիաներից բացի, այս իշխանությունն ընդդիամախոսներին լռեցնելու այլ ճանապարհ պարզապես չունի։ Սկզբում իշխանությունն այս մեթոդներով փորձ արեց լռեցնել «Հանրապետական» կուսակցությանը, հետո Ռոբերտ Քոչարյանին և նրա աջակիցներին, հետո Հրայր Թովմասյանին, որի աղջիկներին կանչեցին Ազգային անվտանգության ծառայություն, հետո Էդմոն Մարուքյանն էր և այլն։ Հիմա թիրախում է Գագիկ Ծառուկյանը, ինչո՞ւ, որովհետև Ծառուկյանը հնչեցրել է ընդդիմադիր խոսք ու բարձրացրել Կառավարության 100 տոկոսի հրաժարկանի հարցը։ Սա է Նիկոլ Փաշինյանի իրական պատկերը, երբ որևէ ընդդիմադիր փորձում է ակտիվանալ, իշխանությունը գործի է դնում իր միակ մեխանիզմը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Վերջինս նաև նշեց, որ իշխանությունների և անձամբ վարչապետի կողմից այսօր հրահանգված գործողությունները ցույց են տալիս նաև հետևյալը.
«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակությունն իրեն համախմբի և ուղարկի հավիտենական արձակուրդի»։
Աղավնի Սուքիասյան