Լուրեր
«Պատկերացնո՞ւմ եք, եթե նախկինում այսքան մահ գրանցվեր, ընդդիմադիր Նիկոլը ինչ վայնասուն էր դնելու». Կարինե Աճեմյան
08.06.2020
ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատկերացնո՞ւմ եք, եթե նախկինում այսքան մահ գրանցվեր, ընդդիմադիր Նիկոլը ինչ վայնասուն էր դնելու։
Էլ մարդասպաններ, էլ հակահամաճարակային աշխատանքը տապալողներ, էլ ազգի դավաճաններ... այսքան փնթի, անշնորհք ու միայն սեփական գրպանի պարունակությունը կարևորող «ղեկավար» Հայաստանը չի ունեցել և Աստված տա, որ երբեք այլևս չունենա։
#ավերիչՆիկոլ
#տապալվածիշխանություն
#խաբվածժողովուրդ»: