Լուրեր

«Սիրելի՛ հայրենակից, հետևի՛ր պարետատան բոլոր պահանջներին». Արտակ Զաքարյան

06.06.2020

ՀՀ  Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակից,

Հանուն Ձեզ, և յուրաքանչյուրիս առողջության, հանուն բարձր քաղաքացիական գիտակցության, խնդրում և հորդորում եմ՝

1. ուր էլ լինես, պահպանի՜ր հակահամաճարակային բոլոր կանոնները,

2. որքան էլ, որ դժվար է տանը մնալը, հետաձգի՛ր տանից անհարկի դուրս գալու առիթները,

3. հետևի՛ր պարետատան բոլոր պահանջներին,

4. դիմակ կրի՜ր, երբ մենակ չես։

Իսկ դու մենակ չես հաստատ։ Ամեն բան լավ է լինելու, սա էլ կանցնի ու կմոռացվի։ Անե՛նք այնպես, որ այս համավարակից՝ կորուստը, ափսոսանքն ու դառնություն պատճառող հիշողությունները հնարավորինս քիչ լինեն։ Վիճակը շատ բարդ է»:

← Վերադառնալ ցուցակին