Լուրեր
«Պարզագույն լեւոնիզմ». Մարգարիտ Եսայան
05.06.2020
«Պարզագույն լեւոնիզմ»,- այսպես է բնութագրում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը`առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` երեք կետից բաղկացած հրապարակումը, որում Տեր-Պետրոսյանը կորոնավիրուսի վարակը պատերազմ է բնորոշում Հայաստանի դեմ եւ մեղադրության է ընդդիմությանը`պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքար տանելու համար:
«Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»,- մասնավորաբար, արձանագրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Aravot.am-ի հետ զրույցում Մարգարիտ Եսայանը Տեր-Պետրոսյանի երեք կետերին, երեք կետով պատասխանեց.
«Ա․ Կորոնան եկավ փրկելու Նիկոլին, կեցցե կորոնան
Բ․ Նիկոլին մի նեղեք, թողեք իմ ծրագիրը իրականացնի Կարդացեք նաև Արտակ Զաքարյանի պատասխանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին Լևոն Տեր-Պետրոսյան․ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի. «Իլուր» Ազգային միասնության մասին
Գ․ Նիկոլի խելահեղությունը իմ սրտով է, ով չի ընդունում այդ խելահեղությունը, ազգի դավաճան է Իսկ այժմ, ներկայացնեմ՝ ընդհանրական մտահանգում (ըստ Արիստոտելի, սա է հենց սիլլոգիզմը) ըստ իս՝ պարոն առաջին նախագահ, ուղղեք հայելին, որով նայում եք մեր իրականությանը, հուսամ, ավելի պարզ կտեսնեք, թե ո՞վ է ազգի դավաճանը եւ ինչպե՞ս է տանուլ տալիս ոչ միայն կորոնայի դեմ պատերազմը, այլեւ՝ ձեզ քաջ հայտնի Արցախի հարցի կարգավորման ընթացքը․․․Ասում եք՝ «ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին», այ, սա արդեն նորություն էր, ուրախ եմ, որ վերջապես ազգից խոսեցիք, բայց եւս մեկ պարզագույն սիլլոգիզմ. ա․ այսօր ձեր նշած իշխանության դեմ հենց ազգն է պայքարում բ․ եւ պայքարում է՝ «ես եմ քեզ ստեղծել, ես էլ կոչնչացնեմ, սկզբունքով»․․․
Ամենայն հարգանքով․ միշտ օրիգինալ եք՝ ամեն ինչում ․․․»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am