Լուրեր
«Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում». Շարմազանովը՝ Փաշինյանին
05.06.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում, պարոն աննախադեպ։
Նիկոլ, ասում ես ոստիկանը իրավունք ունի և պետք է ուժ կիրառի ժողովրդի դեմ։
Արդեն ոստիկանն էլ ժողովրդինը չէ՞։
Հասար մուրազիդ՝ վարչապետ դարձար, հիմա էլ խեղճ ոստիկաններին ես ժողովրդի դեմ հանում։
Ոստիկանությունը հիմա չպետք է ուժ կիրառի, ոստիկանությունն ուժ պետք է կիրառեր, երբ ռադիոտուն մտաք ու դռներն էիք ջարդում, որ այսօր այսպես անբարտավանի նման քեզ չպահեիր։
Իսկ ոստիկաններին և մեր ժողովրդին կոչ եմ անում ու խնդրում հարգալից լինել միմյանց նկատմամբ։
Ոստիկանը ժողովրդինն է, ոչ թե Նիկոլինը։
Շուտով Նիկոլը դրանում կհամոզվի»: