Լուրեր
« «Վարակված եմ, բայց ձեր խաթր տեսեք ոնց եմ աշխատում» տեսարանները, մեղմ ասած, զավեշտալի են եւ հակասոցիալական». Արմեն Աշոտյան
01.06.2020
![](http://www.hhk.am/files/n_pics/17607_s.jpg)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզու՞մ եք մարդիկ հավատան, որ իրոք հիվանդ եք, ուրեմն ձեզ հիվանդի պես պահեք:
Թե չէ, «վարակված եմ, բայց ձեր խաթր տեսեք ոնց եմ աշխատում» տեսարանները, մեղմ ասած, զավեշտալի են եւ հակասոցիալական։
Մանավանդ, որ անգամ առողջ ժամանակներդ ժողովուրդը այդպես էլ ձեր աշխատանքը չտեսավ:
Հ.Գ. Առողջություն բոլորիս, իսկ հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում»: