Լուրեր
«Այսօրվա կառավարության ձեռքը պետությունից վերածվում ենք եվնուխների հարեմի». Արմեն Աշոտյան
31.05.2020
![](http://www.hhk.am/files/n_pics/17601_s.jpg)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին համարում է կիրթ և կոնստրուկտիվ, իսկ ԱԳ նախարարը ԱԺ ամբիոնից է հայտարարում, որ իրենից «ռազմատենչ» հայտարարություններ չսպասենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարի լկտի հայտարարությանը պատասխանելու համար արագ գոնե անձամբ մեր ՊՆ նախարարին խոսացրեք:
Թե չէ այսօրվա կառավարության ձեռքը պետությունից վերածվում ենք եվնուխների հարեմի»: