Լուրեր

«Ձեզ այլևս ոչինչ չի փրկի». Արմեն Աշոտյանը՝ իշխանությանը

27.05.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«ԱԺ այսօրվա նիստին իշխանական պատգամավորների ելույթների ճնշող մեծամասնությունը երեսպաշտության և լկտիության տոնավաճառ էր:
 
Ժողովրդին կորոնավիրուսի հետ один на один թողած, սովի մատնող, գործազուրկ դարձնող իշխանությունը հայտարարում է, որ «հանրաքվեն չեղարկում ենք, քանզի մտահոգ ենք հանրության առողջության համար» :
 
ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հայաստան արգելելու իրավունք: Նույն աբսուրդի ժանրից է:
 
Ժողովրդի ցասումից վախեցող, կաբինետներում ծվարած մանդատավորներին թվում է, թե քանի մարդկանց գլուխը խառն է չմահանալու և օրվա հացը վաստակելու հարցով, կարող են սղացնել երկրի հետ կապ չունեցող ցանկացած օրակարգ:
 
Ասեմ իմանաք, ձեզ այլևս ոչինչ չի փրկի»:

← Վերադառնալ ցուցակին