Լուրեր
«Միայն ապազգային խուլիգանները կարող են կորոնավիրուսային կծի-պծի միջոցառումները համեմատել ապրիլյան հերոսամարտի հետ». Գեորգի Գաբրիելյան
27.05.2020
.ՀՀԿ խորհդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միայն ապազգային խուլիգանները կարող են կորոնավիրուսային կծի-պծի միջոցառումները համեմատել ապրիլյան հերոսամարտի հետ:
Ապրիլին ողջ ազգը ոտքի կանգնեց, միասնական բռունցք դարձավ և ինքնազոհության գնով թշնամու ջարդը տվեց: Այլ բան է, որ դա տեղի է ունեցել Ս. Սարգսյանի օրոք և ձեր պոպուիստակա տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Իսկ, եթե համեմատություն եք անում, գոնե անկեղծածեք ու ասեք, որ վիրուսի դեմ պայքարում հաղթեց վիրուսը:
# Իմ աջակցությունն եմ հայտնում ապրիլյան հաղթական պատերազմի բոլոր մասնակիցներին, վիրավորներին և զոհվածների ընտանիքներին: Համբերություն և առողջություն եմ ցանկանում»: