Լուրեր

«Ինձ թվաց, թե հենց նոր վարչապետը իր լայվով «ըստ էության» խոստովանական ցուցմունք տվեց». Հայկ Մամիջանյան

24.05.2020

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ թվաց, թե հենց նոր վարչապետը իր լայվով «ըստ էության» խոստովանական ցուցմունք տվեց ՀՀ ՔրՕ 315 հոդվածի 2 կետի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ) հանցակազմով:
Կամ էլ հող նախապատրաստեց պարետ Տիգրան Ավինյանի դեմ նույն հոդվածի կիրառման համար:

Խոսքը գնում էր հակահամաճարակային 9-րդ ծրագրի կազմակերպման թերացումներին (շահառուների այցելությունը առևտրային բանկեր և այլն)»:

← Վերադառնալ ցուցակին