Լուրեր

Բա ինչու՞ այդ լավ համակարգով այդքան վատ պատկեր ունենք. Արմեն Աշոտյան

23.05.2020

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Կհիշե՞ք, որ համաճարակի սկզբին իշխանական քարոզիչները տարածում էին այս նկարը, որի տվայլներն իրականում արտացոլում էին, եթե չեմ սխալվում, 2017-2018 թվականների պատկերը. այն է՝ մինչև իշխանափոխություն:

Այսինքն, մեր համակարգը միջազգային գնահատականներով, ավելի լավն է եղել:

Այստեղ հարց է առաջանում. բա ինչու՞ այդ լավ համակարգով այդքան վատ պատկեր ունենք:

Պատասխանն ակնհայտ է:

Որովհետև այս և երկրի բազում այլ համակարգեր արդեն երկու տարի է, ինչ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի ձեռքերում, ով ֆենոմենալ հատկություն ունի. ապականել ամեն ինչ, ինչին կպնում է:

Ասում եմ, չէ՞, 2018-ին փախցրել է պետական կառավարման մեքենան, բայց քանզի քշել չգիտի, աջուձախ ջարդուխուրդ է անում:

← Վերադառնալ ցուցակին