Լուրեր

Փաստացի ապրում ենք անկանխատեսելի, շողուլից ընկած, բարոյականության նորմերի վրա թքած ունեցող երկրում. Արմեն Աշոտյան

23.05.2020

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Փաստացի ապրում ենք անկանխատեսելի, շողուլից ընկած, բարոյականության նորմերի վրա թքած ունեցող երկրում, որտեղ ոչ մի քաղաքացի իրեն պաշտպանված զգալ չի կարող:
Հատկապես, եթե այդ քաղաքացին ակտիվ քաղաքացիական կեցվածք ունի և տղամարդկության զույգ ապացույցներ՝ պաշտպանելու անպաշտպաններին և բարձրաձայն ասելու ճշմարտությունը այսօրվա Հայաստանի կառավարիչների մասին:

Հարձակվել են իմ ընկեր, իմ փաստաբան և պարզապես իմ Տիգրանի ընտանիքի վրա՝ սպառնալով կնոջն ու երեխաներին:

Այն Տիգրանի, ով Մարտի մեկից հետո չէր վախենում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, և ես գիտեմ, թե ինչպես է այդ տարին աջակցություն հայտնել Նիկոլի տիկնոջն ու երեխաներին:

Ու սա է նիկոլոկական բարքերի պատասխանը՝ իր այլանդակ գահավիժման հատակին:

Տիգրան ջան, Աննա ջան, երեխաներին պինդ պաչեք, դուք մենակ չեք: Օջախ ներխուժող, ընտանիքներին սպառնացող, այս անաղուհաց հրոսակների ժամանակները կանցնեն, և մենք միասին ամեն ինչ կանենք, որ նրանք պատժվեն ըստ արժանվույն»:

← Վերադառնալ ցուցակին