Լուրեր
«Այլեւս երբե ք չի լինելու հուդաների ժամանակը».Մարգարիտ Եսայան
21.05.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այլեւս երբե ք չի լինելու հուդաների ժամանակը
Մի քանի դիտարկում, իրենց մտավորական, մշակույթի ներկայացուցիչ, դերասան, արտիստ, ռեժիսոր, նկարիչ շոումեն համարող որոշ անձանց պահվածքի մասին։Մշտապես , բոլոր իշխանությունների ժամանակ, եղել է հարցը՝ ինչու մտավորականները, արվեստի, մշակույթի ներկայացուցիչները չեն խոսում, կարծիք, դիրքորոշում չեն հայտնում այս կամ այն հակահասարակական, սխալ եւ անընդունելի գործողության մասին։
Բայց եւ բոլորիս համար է ակնբախ եղել, որ իրենց մտավորական եւ մշակույթի մարդ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը եղել է եւ այսօր էլ՝ է օրվա իշխանության կցորդը, տաշտակին մոտ կանգնելու ձգտողը։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ խոսքս ամենեւին ուղղված չէ իրական մտավորականներին, իրական տաղանդավոր եւ սիրված երաժիշտներին, դերասաններին,գրողներին, նկարիչներին , ռեժիսորներին։ Համեստ մարդկանց, համեստ ու տաղանդավոր, քանի որ իրական տաղանդը համեստության հետ է անպայման։ Դուք եւս նրանց շատ լավ եք ճանաչում եւ, ավելորդ է ասել, որ խոսքս նրանց մասին չէ։ Հատուկ չեմ նշում անունները, որովհետեւ մենք հիմա ապրում ենք հուդաների ժամանակներում, երբ մի սովորական լայքի համար մարդուն կարող են կանչել հարցաքննության կամ աշխատանքից հեռացնել, ժողովրդի ասած՝ օդերը փակել։ Խնայում եմ այս նվիրյալ անձանց եւ խորին հարգանքս նրանց։
Բայց, ցավոք,արվեստը, մշակույթը միշտ էլ լիքն է եղել պատեհապաշտներով։ Տեսել ենք, չէ, տարիներ շարունակ, թե ոնց են վիզները ծռել վաստակավորի կոչում ստանալու համար, ոնց են շողոքորթել ինչ-որ տարածք կամ, կուլտուրայի տուն ձեռք բերելու համար, ոնց են մեջքները ծռել անգամ դեր կամ միջոցառում վարելու, երգելու, թիվիների էկրաններից չիջնելու եւ այլնի համար ։Էդ ամեն ինչը եղել է եւ կա այսօր։ Այս տեսակը միշտ կա ու մնալու է, նրանց մեջ հուդան անմահ է եւ նրանց միջի ստրուկը էդ տեսակին առաջ մղող ուժն է։ Բայց այդ վայդերասան-երգիչ-շոումեն-հրատարակիչ-ռեժիսոր իրենց հռչակածները թող չփորձեն իրենց մշակույթի մեջ փնտրել, չկա նրանց մեջ մշակույթ եւ չկան իրենք մշակույթում։ Այս տեսակը սովորական «շուկայական» կանայք եւ տղամարդիկ են։ Զարմանալի չէ, որ այսօր նախկիններից խոսում են հենց սրանք, էն մարդիկ, որ ամենից շատ են օգտվել էդ նախկիններից։
Տեսել ենք, չէ՞, ոնց էիք ծռմռվում ու շողոքորթում, ոնց էիք հասնում Ստեփանակերտ, մեդալները ստանում եւ թռնում Երեւան,/էս մեկը կոնկրետ մարդու մասին է, վստահ եմ, ինքը իրեն տեսավ եւ հիշեց, թե ոնց էր կքանստում բոլորի առաջ/։
Ախր ձեր անցած հակամշակութային ճանապարհը ամբողջ երկրի աչքի առաջ է եղել, հիմա եկել եք նախկին եք փնովում, քննադատում, որ ի՞նչ անեք․․Որ հիմա էլ սրանից պոկե՞ք պատառիկներ, ծրագրեր, հրատարակելու իրավունքներ։
Վստահ եմ, երբ կգա նիկոլի թվի վերջը, իսկ այն գալու է եւ շատ շուտով, դուք ձեր հուդայականությունը առած կփախչեք, քանի որ այլեւս երբեք մեր երկրում չի լինելու հուդաների եւ ինքնահռչակների ժամանակ․․․»: