Լուրեր
Դու պատասխան ես տալու քո ապիկար և հանցավոր գործունեության համար. Կարեն Ավագյանն արձագանքել է Արսեն Թորոսյանին
21.05.2020
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արսեն Թորոսյանի գրառմանը.
«Որպես բժիշկ մշտապես հետաքրքրվել եմ ոլորտի խնդիրներով, բարձրաձայնել եմ պրոբլմեների մասին և հեռու եմ մնացել այդ հարցերը անձնական տիրույթ տեղափոխելուց:
Սակայն, այսօր մեր ոչ բարով Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդու գրառումից հետո, որում հիշատակել է նաև ինձ,
ստիպված եմ խախտել այս չգրված կանոնը:
Այ իրականության զգացողությունը կորցրած։ Հայտնի ճիվաղ կամ մակաբույծ, ով բժշկականում սովորելու տարիներին երանի կտար ինձ կամ այլ նորմալ մարդկանց պարզապես բարևել։
Դու պատասխան ես տալու ինչպես ժողովրդին՝ քո ապիկար և հանցավոր գործունեության համար, որի պատճառով վարակի թվերը Հայաստանում օրական կտրվածքով այլևս հարյուրներով են չափվում, այնպես էլ ինձ՝ քո վերին բացվածքով թույն շաղ տալու համար:
Ես դեռ կդիմանամ, մնաց ժողովուրդը դիմանա…», – գրել է Ավագյանը:
Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրել էր, որ հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն։
Վանեցյանի գրառմանն աձագանքել էր Արսեն Թորոսյանը՝ Facebook-ի իր էջում գրելով.
«Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն`
1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)
2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)
3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)»։