Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի քանի ակտիվիստներ բերման են ենթարկվել

20.05.2020

ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ես և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի քանի ակտիվիստները քիչ առաջ բերման ենթարկվեցինք Ոստիկանության կենտրոնի բաժանմունք»։

 
Ի հավելումն՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ իր հերթին անդրադարձել է դեպքին։ Իր ֆեյսբուքյան էջում նա տեսանյութ է հրապարակել՝ կից վերտառությամբ.«Բերման են ենթարկել բազմաթիվ երիտասարդների։ Նիկոլի վիրուսի դեմ պայքարելու փոխարեն պայքարում է Հայաստանի քաղաքացիների դեմ։ Սա անհետեւանք չի մնա»,- նշել է նա։
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
 
 

← Վերադառնալ ցուցակին