Լուրեր

«Վաղվանից կսկսվեն դասընթացներ՝ ինչպես գարեջուր ըմպել դիմակի տակից, կամ ինչպես քյաբա-առ քյաբաբ ծամել դիմակի վրայից». Մարգարիտ Եսայան

14.05.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«ՄԵԾ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ...
 
Մայիսի 25-ից կսկսվի մեծ դիմակահանդեսը՝ այլեւս բոլորը կլինեն դիմակներով, դրսում, սրճարաններում եւ ռեստորաններում, սննդի տարբեր օբյեկտներում, փողոցներում եւ ամենուրեք։
Վաղվանից կսկսվեն դասընթացներ՝ ինչպես գարեջուր ըմպել դիմակի տակից, կամ ինչպես քյաբա-առ քյաբաբ ծամել դիմակի վրայից։
 
Վաղվանից հայտնի տոնավաճառներում դիմակների մեծ ցուցահանդես-վաճառքներ կլինեն, եւ մեկ անձ, իսկ դուք գիտեք՝ ով , հաստատ , կշարունակի անասելի հարստանալ...
 
Պարոնայք երդվյալ դատավորներ, իշխանական մունետիկներ, ֆեյքեր եւ այլք, կարող եք հանել ձեր մշտական դիմակները եւ մայիսի 25-ից կրել թագակիր դիմակներ։
Ողջունենք կառավարության հանճարեղ որոշումը, ուռա, ընկերներ, դիմակահանդեսի հրամանատարը ինքն է, եւ դուք գիտեք՝ ով։
 
Մայիսի 25-ից գնեք նոր դիմակներ, օգտագործվածներով այլեւս ճանաչելի եք, կրեք նոր դիմակներ եւ դրանք չհամարձակվեք հանել անգամ դիմահարդարի կամ ատամնաբույժի մոտ գնալիս․․․»:

← Վերադառնալ ցուցակին