Լուրեր
«Ո՞նց պատահեց, որ կարանտինի պայմաններում դեպքերի քանակը նման կտրուկ աճ գրանցեց». Արմեն Աշոտյան
13.05.2020
![](http://www.hhk.am/files/n_pics/17498_s.jpg)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կորոնավիրուսային ախտահարման ցուցանիշներով Արևելյան գործընկերության երկրների շարքում (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) Հայաստանն այս պահին զբաղեցնում է երկրորդ անպատվաբեր տեղը 1 000 000 բնակչության հաշվարկով:
Հիվանդների թվով մեզանից առաջ է միայն Բելառուսը, երկրորդ տեղը կիսում ենք Մոլդովայի հետ: Մեր ցուցանիշն է՝ 1 254 դեպք մեկ միլիոն բնակչության հաշվարկով:
Իսկ մահացածների հաշվարկով ավելի վատ վիճակ միայն Մոլդովայում է: Մեր ցուցանիշն է՝ 16.2 մահ մեկ միլիոն բնակչության հաշվարկով:
Եվ ավելի վատն այն է, որ հիվանդության տարածման տեմպերը, օրական հայտնաբերվող նոր դեպքերի քանակը խիստ մտահոգիչ է:
Եվ թեպետ իր լավագույն ավանդությներին համաձայն, Փաշինյանն այսօր ևս պատասխանատվությունը գցեց ժողովրդի վրա, մեկ է, այսպես ասած «սպռոսը» իրենից է:
Այդ ո՞նց պատահեց, որ կարանտինի պայմաններում դեպքերի քանակը նման կտրուկ աճ գրանցեց:
Ախր ձեռքերիցդ բացի գործ սարքելուց, վիրավորելուց, պետական բյուջե մսխելուց ու սուտ խոսելուց ուրիշ ոչինչ չի գալիս»: