Լուրեր

« «Լեգիտիմությունը» մատի փաթաթան են սարքել». Մարգարիտ Եսայանը՝ իշխանությանը

12.05.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ազգային ժողովի նախագահի պահվածքի մի քանի շտրիխ
 
Երբ ԱԺ դահլիճում պատգամավոր են ծեծում, Միրզոյան Արարատը անվրդով նստած է, մի քանի անգամ մուրճը խփում է սեղանին եւ միակ բառը «ԷԷԷ»-ն է, որ նա արտաբերում է ալարկոտ եւ անդեմ։ Երբ իր կողքին կանգնած փոխխոսնակը գոռգոռում է նախագահությունից, ԱԺ նախագահի ուսի վրայից, Միրզոյան Արարատը դիտողություն է անում ոչ թե իր փոխխոսնակին, այլ՝ ուրիշ մեկին։ Ու, երբ այդ ուրիշ մեկը տեղից հակադարձում է փոխխոսնակին, Միրզոյան Արարատը կրակին էժանագին յուղ է լցնում եւ հայտնի ֆիլմի բացասական հերոսի պես․ «յաա,էդ էլ նի՞խ»  կարգի պարզաբանում է անում , ավելի սրելով վիճակը։ Ու, երբ հարկ կար կարգ ու կանոն հաստատել նիստերի դահլիճում, Միրզոյան Արարատը չուներ բավարար հեղինակություն, նաեւ՝ ցանկություն, միջադեպը խաղաղ հարթելու, անգամ երկրի կառավարության եւ վարչապետի ներկայությունը նրան չստիպեց հավուր պատշաճի իր ձեռքը հավաքել դահլիճը եւ կարգազանցներին, եւ նա թեթեւի մեջ անվտանգության աշխատակիցներին էր կանչում։ Հետո, երբ իր կողքի փոխխոսնակը շարունակում էր բղավել եւ հաթաթաներ հնչեցնել, Միրզոյան Արարատը մանր խորամանկությամբ ոչ թե փոխխոսնակի ազգանունն էր հնչեցնում եւ դիտողություն անում, ինչը շատ տեղին կլիներ, այլ, մեկ այլ պատգամավորի, ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ազգանունն էր հնչեցնում։ Չհասկանալով, որ իր ցերեկով անցածները այլոք գիշերով են անցել եւ, հաստատ, ամեն ինչ տեսանելի եղավ ու հասկանալի, թե ինչու է այդպես վարվում։
 
Եվ այսօր, երբ մեծամասնությունից մի տղա ՄԻՊ-ի հասցեին ոչ համարժեք եւ ոչ հարիր պահվածք դրսեւորեց, ԱԺ նախագահի աթոռին նստած անձի կողմից չստացավ ոչ մի նկատողություն, արժանի ոչ մի դիտողությունը, ինչը տեղին կլիներ։ Բայց, փոխարենը, երբ ՄԻՊ Թաթոյանը հավուր պատշաճի եւ արժանապատվորեն պաշտպանելով ՄԻՊ ինստիտուտը, արտահայտեց իր կարծիքը եւ շատ խիստ արտահայտեց, ինչը շատ տեղին էր եւ ողջունելի, Միրզոյան Արարատը, չզլացավ եւ փորձեց ընդհատել ՄԻՊ-ին եւ անգամ կարծես դժգոհության երանգներ արտաբերեց։
Ի պատիվ ՄԻՊ-ի, նա իր խոսքը ասաց մինչեւ վերջ։
 
Եվ, գիտեք, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ ու այսքան եղկելի՝ էս մարդիկ ԱԺ-ն դարձրել են իրենց բոստանը եւ ամեն ինչի գնում են, դեռ այլ արգահատելի բաներ էլ են անելու, որովհետեւ այսօր իրենց ձիու վրա են զգում եւ իրենց ցինիզմը գերադրական աստիճանի է․․․․․․Իրենց «լեգիտիմությունը» մատի փաթաթան են սարքել, չնկատելով, որ այդ «լեգիտիմությունից» մնացել է «դիռկի օտ բուբլիկա»:
 
Հ․Գ․ Չպաշտպանել զկողակիցն յուր․․․»:

← Վերադառնալ ցուցակին