Լուրեր

«Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին փորձ են անում հավասարեցնել խղճի ազատության և կրոնական այլ կազմակերպությունների հետ». Արտակ Զաքարյան

12.05.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին փորձ են անում հավասարեցնել խղճի ազատության և կրոնական այլ կազմակերպությունների հետ, այն դեպքում երբ սահմանադրորեն և օրենսդրությամբ այն հստակ ամրագրված է: Ինչո՞ւ են փորձում նվազեցնել եկեղեցու դերը: Որովհետև հայկականության, ազգայնականության, հոգևոր Հայաստանի գոյության, ազատ, անկաղապար ու անկաշկանդ մտքի, քրիստոնեական բարձրագույն արժեքների, մարդկային դիմանկարի կերտման գործում հայ տեսակը եղել է առանձնաշնորհյալ նաև իր հավատքով: Հայկական պետականության բացակայության պայմաններում՝ Հայոց եկեղեցին եղել է տեսակի պահպանման գլխավոր հենասյունը, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման երաշխավորը:
 
Աստիճանաբար նվազեցնելով ՀԱԵ դերակատարությունը՝ անգաղափար բոլշևիկանման իշխանությունները այլ աղանդավորական միավորումներին հնարավորություն են տալիս հոգևոր դաշտում հարմարավետ տեղավորվելու համար: Իսկ դա նշանակում է, որ խղճի ազատության քարոզի անվան տակ կարող են ավելի մեծանալ ներքին սպառնալիքները բանակի, զինծառայության նկատմամաբ վերաբերմունքի, հայկական ընտանեկան ավանդույթների ու քաղաքացիական հասարակության զարգացման հարցերում»:

← Վերադառնալ ցուցակին