Լուրեր
«Տղա էիք՝ չվավերացնեիք խայտառակ կոնվենցիան». Էդուարդ շարմազանով
11.05.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տղա էիք՝ չվավերացնեիք խայտառակ կոնվենցիան։
Փաշինյանի ռեժիմը շարունակում է «ազգային կաղապարներից» հրաժարվելու քաղաքականությունը։
Դեռևս 2018թ-ի աշնանը ներկայացրել եմ օրենսդրական նախագիծ երեխաների շրջանում պղծության, համասեռամոլության ու թմրանյութերի քարոզն արգելելու վերաբերյալ, սակայն պոպուլիզմի իշխանությունը բացասական եզրակացություն տվեց և մերժեց այն։
Այսօր, արդեն Նիկոլի թիմի ջանքերով, Ազգային Ժողովը վավերացնում է Լանզարոտեի կոնվենցիան,որը դեմ է մեր ազգային ու ավանդական արժեքներին։
Իմ քայլի այս քայլը վկայությունն է նրանց ապազգային քաղաքականության։
Վեհափառի ու եկեղեցու վրա հոխորտացող,Արցախի հերոսներին դավադիրներ համարող ու ԱԺ-ն տրանսգենդերների քարոզի հարթակ դարձրած ապազգային ռեժիմը հիմա էլ թիրախավորում է մեր երեխաների հոգեսեռական առողջությունը։
Հաջորդն ի՞նչն եք պլանավորել վավերացնել,Ստամբուլյան կոնվենցիա՞ն։
Հ.Գ.Բոլոր նրանց,ովքեր միտումնավոր կամ միամտաբար փորձում են սլաքներն ուղղել նախկին իշխանության վրա՝ պետք է հիասթափեցնեմ։
Այս կոնվենցիան ստորագրել են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները,այդ թվում Ռուսաստանը, բայց ինչպես այս,այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիան ՀՀԿ իշխանության շրջանում վավերացման հարց չի եղել և նույնիսկ խորհրդարանի օրակարգ չի մտել։
Ինչպես ասում են,տղա էիք՝ չվավերացնեցիք»։