Լուրեր

Անպատասխանատու կամ ցայտնոտային իրավիճակում ինչ-որ հապճեպ որոշումներ կայացնելու իրավիճակ եմ տեսնում. Հովհաննես Սահակյան

05.05.2020

Կամ մեզ են խաբում կամ այս պետական ապարատը չի աշխատում, որովհետեւ 2-ից 3 օրվա ընթացքում կարելի է շատ արագ յուրաքանչյուր սոցիալապես անապահով ընտանիքին տեղորոշել եւ հասցեական այդ օգնությունը հասցնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը։

«Մեր երկրում ձեւն ու բովանդակությունը խառնվել են իրար։ Այս դեպքում էլ ընկել ենք այդ ձեւի հետեւից՝ բովանդակությունը բաց թողնելով։ Այսպիսի թվայնացած, ծրագրային ապահովումներով երկրում չենք կարողանում տեղորոշել կարիքավոր ընտանիքներին, որպեսզի թիրախային, ուղղորդված եւ հասցեական օգնություն ցուցաբերենք։ Կամ չեն ուզում, կամ չեն կարողանում, կամ հնարավորություններ չկան, կամ բոլորիս ֆռցնում են»,- ասաց ՀՀԿ անդամը։
 
Սահակյանն ասաց, ու Սոցիալական ապահովության ծառայությունում այդ ծրագրերը դրված ու միացված են պետական համակարգի ծրագրերին. «ՊԵԿ-ից կարող են վերցնել աշխատող ընտանիքներին, նպաստառուներին, թոշակառուներին այդ ընդհանուր ինֆորմացիան պետք է համադրել, զտել եւ այդ մարդկանց գտնել։ Եթե թիրախը 60-անց շահառուներն են, այդ մարդկանց պետք է կազմակերպել եւ հասցնել իրենց այդ նպատը, թոշակը, որպեսզի տանից դուրս չգան։  Մինչեւ 50 տարեկան անձինք դուրս գան, աշխատեն, որ տնտեսությունը չկանգնի, որովհետեւ դա կլինի երկրորդ աղետը։
 
Անպատասխանատու կամ ցայտնոտային իրավիճակում ինչ-որ հապճեպ որոշումներ կայացնելու իրավիճակ եմ տեսնում, որն անթույլատրելի է»։
 
news.am
 

← Վերադառնալ ցուցակին