Լուրեր
«Բրախելով առողջությունը, մարդկանց ու տնտեսությունը՝ փորձում եք փրկել ձեր իշխանությունը». Արմեն Աշոտյան
03.05.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կատակը մի կողմ. վիրուսի դեմն առնել չկարողացաք, տնտեսությունը փրկել չկարողացաք, մարդկանց նպատակային օգնել չկարողացաք։
Հիմա էլ հասել եք աբսուրդի. վերջին օրերի դեպքերի կտրուկ աճի ֆոնին հանում եք արգելքներն ու սահմանափակումները։
Բրախելով առողջությունը, մարդկանց ու տնտեսությունը՝ փորձում եք փրկել ձեր իշխանությունը։
Դա էլ մի կողմ։
Այսքանի ֆոնին կառավարական դաչաների ծառերի տակ, մաքուր օդին գոնե մի տարրական հարցի մասին խի՞ չեք մտածել։ Որ վաղվանից գրեթե ամբողջությամբ բացում եք, բացի մանկապարտեզներից ու դպրոցներից, բա տանը մնացող փոքր երեխաների հարցը ո՞նց է լուծվելու»։