Լուրեր

«Մեր ուժային կառույցները իրենց բարձրության վրա չեն և դրա գլխավոր պատասխանատուն ու մեղավորը ռեժիմի պարագլուխ Փաշինյանն է». Էդուարդ Շարմազանով

30.04.2020

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ուժային կառույցների հեղինակազրկումը սկսվեց, երբ Փաշինյանը կառավարության շենքում ընդունեց ՊՊԾ գունդը գրաված և ոստիկաններ սպանած խմբի պարագլուխներին։
 
Թե իշխանության, և թե ընդդիմության կարգավիճակում մշտապես կողմնակից եմ եղել ամուր ուժային կառույցների։
Ունենալով բազմաթիվ ներքին ու արտաքին անվտանգային մարտահրավերներ, մեր հանրապետությունը պարտավոր է ունենալ ուժեղ իրավապահ համակարգ։
 
Բայց ռեժիմի սամասուդային ամենաթողության քաղաքականությունը զրոյացնում է ուժային կայացած համակարգ ունենալու հեռանկարը, քանի որ նման պայմաններում առաջնային դառնում է ոչ պետության անվտանգային շահը, այլ ռեժիմի «ոժդի» քմահաճույքները։
 
Վերջին օրերին շատերը հիշեցին, որ մեր ուժային կառույցները իրենց բարձրության վրա չեն և դրա գլխավոր պատասխանատուն ու մեղավորը ռեժիմի պարագլուխ Փաշինյանն է։
 
Բայց սա այսօր չէ, որ սկսվել է։
 
Հայաստանում ուժային կառույցների, սպաների ուսադիրների հեղինակազրկումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պոպուլիստների իշխանությունը ազատեց ՊՊԾ գունդ գրավողներին, իսկ ուժային կառույցների որևէ ղեկավար դրան չընդիմացավ։
 
Ավելին նրանք լռեցին, երբ Փաշինյանը կառավարությունում ընդունեց ահաբեկչական գործողության մասնակիցներին։
 
Նրանք նորից լուռ էին, երբ ապօրինի կալանավորեցին Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։
 
Նրանք անգործունակ էին ու թամաշա էին անում, երբ Փաշինյանի գլխավորությամբ հարձակում տեղի ունեցավ ԱԺ-ի վրա, իսկ այնուհետև շրջափակվեցին դատարանները։
 
Նրանք լուռ էին, երբ Արցախի հրամանատարներին դավադիր էր համարում նեոբոլշևիկների ղեկավարը։
 
Եվ վերջապես նրանք լռում էին, երբ ընդդիմադիր հանրապետականներիս դեմ ատելության քարոզի տարափ էր հնչում։
 
Այսքանից հետո ուզում էիք ուժային կառույցները ամուր լինեի՞ն, պարոնայք։
 
Հ.Գ.Լռությունը հանցագործության ժամանակ՝ հավասարազոր է հանցագործության»։
 
 

← Վերադառնալ ցուցակին