Լուրեր
«Փիառվեցիք, էն պապին էլ քնահարամ արեցիք». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին
27.04.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսյայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ստացվեց, որ կորոնայով պայմանավորված ճգնաժամը «հնարավորություն» տվեց ՀՀ կառավարությանը, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը արգելել քաղաքացիներին՝ այցելել ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Ախր, ոնց չասեմ, այ մարդ, դա հնարավորություն չէր, դա սահմանափակում էր եւ ճգնաժամի պատճառով մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակված էր։ Եվ դա, ես նորմալ եմ համարում։ Բայց հենց սկսում ես խոսել, ամեն ինչ փչացնում ես։ Մի խոսիր, փլիզզ․ ․․/Կամ՝ խոսիր այն մասին, թե Լավրովին ինչ ասաց եւ ինչու, առհասարակ՝ գործ արա/։ Թեպետ, ի՞նչ իմանաս, գուցե ձեր համար դա հնարավորություն էր՝ մարդկանց հարգանքի տուրքի իրավունքը եւս սեփականաշնորհել, դուքուձեզնով գնացիք – փիառվեցիք, էն պապին էլ քնահարամ արեցիք։
Մյուս կողմից էլ, շարունակ մի ասա Ծիծեռնակաբերդ, մարդիկ ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եւ անմար կրակի մոտ հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, եւ ոչ թե բարձրանում են Ծիծեռնակաբերդ՝ զբոսանքի։
Ինչ վերաբերում է հռչակածդ «նոր քաղաքակրթական մշակույթ»-ին, պետք է հիասթափեցնեմ քեզ։ Այո, շատ սիրուն էր, շատ ճաշակով, տղաները լավ գաղափար էին դրել եւ լավ էին աշխատել։ Իրենք եւս հին Հայաստանից են, հետդ չես բերել, սա՝ իմիջիայլոց։ Եվ դա «նոր» չէր, այդպես ճաշակով եւ ճիշտ ընտրված երաժշտությունը միշտ էլ եղել է , գունային ու լուսային տարբեր, եւ ոչ պակաս ճաշակով լուծումներ միշտ էլ եղել են, ուրացումը լավ բան չէ։ Եվ, որքան էլ փորձեց մերժել նիկոլի թվից առաջ կատարված լավ գործերը, չի ստացվելու, եղել են ու էլի են լինելու շատ ավելի լավ, պրոֆեսիոնալ, ճաշակով, սրտացավ ու բարձր որակի կազմակերպված տարբեր միջոցառումներ։Եվ չհամեմատվես նախկինների հետ, աշխարհի տերությունների նախագահներ են եկել մեր երկրի ապրիլ 24-երին, Հռոմի Պապի ղեկավարությամբ Ցեղասպանության զոհերի Սրբադասում է եղել, եւ էլի շատ բաներ, որից քո խելքը չի հասել եւ չի էլ հասնելու։
Ցավալի է, որ անգամ այդ օրը փորձեցիր բաժանել մերոնց ու ձերոնց։ Անկարգ երեխայի նման, ում տնեցիք ինչ-որ պահի երես են տվել,հետո կրակն են ընկել, այդ երեխայի նման մեր համաժողովրդական մեծ ցասումի, հիշատակի եւ ոգեկոչման օրը փորձեցիր իջեցնել շրիշակի մակարդակի, մոտավորապես սա էր ասածդ՝ տեսեք-տեսեք, մենք ավելի լավ , «նոր հնարավորություններով» «ցեղասպանվեցինք» քան նախկիններն էին անում։ Այո, մի քիչ կոշտ ստացվեց ասածս, բայց, խնդրում եմ, գոնե երբեմն-երբեմն մոռացիր նախկիններին․․․Նրանք քեզ վաղուց են մոռացել եւ եթե քննադատում են, ապա՝ քննադատում են հանուն մեր երկրի անվտանգության, հանուն ապահով ներկայի եւ ապագայի, քանի որ տեսնում են, որ այս ճանապարհին դու սխալ ես կանգնած․․․»: