Լուրեր
«Մենք կանգնած ենք լուրջ սպառնալիքի առջև». Էդուարդ Շարմազանով
27.04.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ ջան, կորոնավիրուսը դեռ չի նահանջել, նույնիսկ իր պիկին չի էլ հասել:
Ուստի խնդրում եմ պահպանեք անվտանգության նորմերն ու կարգապահությունը:
Կառավարության ղեկավարին էլ հորդորում եմ վերջապես վերջ դնել ներքաղաքական հաշիվներ մաքրելուն եւ անլուրջ քաղաքականությանը։
Մենք կանգնած ենք լուրջ սպառնալիքի առջև և կարիք չկա առանց այն էլ լարված մթնոլորտը լարել երկպառակություններով, ջղաձիգ և ջրիկ հայտարարություններով: Առողջ եղեք:
Հ.Գ Ով աչք ունի թող տեսնի, ով ականջ ունի թող լսի»: