Լուրեր

ԵԺԿ-ն Թուրքիային կոչ է անում ճանաչել անցյալը եւ հարթել թուրք ու հայ ժողովուրդների հաշտեցման ճանապարհը

24.04.2020

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 
ԵԺԿ Facebook-յան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
 
«Մենք Թոուրքիային կոչ ենք անում ճանաչել իրենց անցյալը եւ դրանով իսկ հարթել թուրք ու հայ ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհը:
 
Ընդգծում ենք, որ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխումը եւ արդյունավետ պատիժը պետք է լինի միջազգային հանրության առաջնայնությունը»:
 
Հիշեցնենք, որ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ԵԺԿ-ն ընդունել էր «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» կոչվող բանաձեւը:

← Վերադառնալ ցուցակին